«ՀՀԿ-ն չնայած երբեք չի բարձրաձայնել, բայց բազմաթիվ ձևերով ցույց է տվել, որ ինքն իր ներսում իրական կարող ուժեր չունի». Հրանուշ Խառատյան

«Չգիտեմ դեռ՝ վարչապետի փոփոխությունը կառավարության կազմի փոփոխության կվերաճի՞, թե՞ ոչ, պարոն Կարապետյանը հայտարարում է, որ մտադիր է այդպես անել, բայց ունի խնդիր համապատասխան մասնագիտական կարողությունների մարդկանց հետ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Մյուս կողմից էլ՝ ազգագրագետը չգիտի՝ իսկապես խնդիր դրվա՞ծ է լրջորեն լուծելու և՛ տնտեսության, և՛ կառավարության գործունեության ոլորտների խնդիրները։

«Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում պետք է վարչապետի առաջ անընդհատ հարցեր բարձրացնել, բարձրացնել  երկրի առջև առաջացած տարբեր խնդիրների վերաբերյալ հարցեր և լուծումներ առաջարկել, և տեսնել՝ վարչապետը դրանցից որո՞նք  է իրականացնում»,- նշեց Հ. Խառատյանը։

Նա նկատեց, որ Կարեն Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածուի անունը շրջանառվել է ժամանակին Հայաստանում. «Ես չգիտեմ էլ՝ այս վարչապետությունն իր համար կարճաժամկետ ծրագի՞ր է, թե՞ ավելի հեռանկարային, նաև չգիտենք՝ ինչպե՞ս են նշանակել, գուցե Ռուսաստանի՞ հետ են քննարկել»։

Հարցին, թե՝ տարօրինակ չէ՞ր, որ նախագահն ասաց, որ դրսի մարդը պետք է գա նոր ոգի տա, Հ. Խառատյանն այսպես պատասխանեց.  «Ոչ, ես կարծում եմ, որ կայացած կուսակցությունը, չնայած երբեք չի բարձրաձայնել, բայց բազմաթիվ ձևերով ցույց է տվել, որ ինքն իր ներսում իրական կարող ուժեր չունի։ Սրանք չբարձրաձայնված, բայց համարյա  կիսախոստովանված երևույթներ են եղել։ Կամ ՀՀԿ-ն որպես հավաքական միավոր՝ չի գտել հավաքական լուծում, կամ միշտ անձնային խնդիր ունի, և այդ անձնային խնդրին ոլորտային մենք միշտ բախվում ենք»։

 

Տեսանյութեր

Լրահոս