Բաժիններ՝

«Վստահ չեմ, որ նույնիսկ Լուի Վան Գալը պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 3 խաղ՝ մեկ շաբաթվա ընթացքում». Գարի Լինեկեր

Նախկինում հայտնի ֆուտբոլիստ, իսկ ներկայում հայտնի փորձագետը քննադատել է Ժոզե Մոուրինիոյին:

««Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 3 խաղ՝ մեկ շաբաթվա ընթացքում: Վստահ չեմ, որ Վան Գալին հաջողվել է հասնել նման արդյունքի»,- Թվիթերում գրել է Գարի Լինեկերը:

8 օրվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» (1:2), «Ֆեյենորդին» (0:1) և «Ուոտֆորդին» (1:3):

Մինչ այդ Ժոզե Մոուրինիոյի թիմը տարել էր 4 անընդմեջ հաղթանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս