10 տարվա մեջ առաջին անգամ Ժոզե Մոուրինիոն մեկ մրցաշրջանում 3 անգամ անընդմեջ պարտություն կրեց
Պորտուգալացու մոտ հերթական անհաջողությունների շարքն է:
«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ուոտֆորդին»: Սա մանկունյանցիների 3-րդ անընդմեջ պարտությունն էր: Սեպտեմբերի 10-ին Ժոզե Մոուրինիոյի թիմը պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» (1:2), իսկ 5 օր անց Եվրոպայի լիգայի շրջանակներում պարտվեց «Ֆեյենորդին» (0:1):
Վերջին անգամ պորտուգալացին 3 անգամ անընդմեջ պարտվել էր 2006 թվականին: Այն ժամանակ «Չելսին», որը գլխավորում էր Մոուրինիոն, մայիսին պարտվեց «Բլեքբերնին» և «Նյուքասլին», իսկ հետո Սուպերգավաթի շրջանակներում պարտություն կրեց «Լիվերպուլից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը