«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Գագիկ Ջհանգիրյանն է

Քաղաքական աշունն այս տարի Հայաստանում մեկնարկեց բավական բուռն իրադարձություններով։ Անցած շաբաթ նշանակվեց նոր վարչապետ, ով առաջիկայում ձևավորելու է նոր կառավարություն։ Ազգային ժողովն ընտրեց կամ հաստատեց նոր Գլխավոր դատախազի։ Խորհրդարանական 5 խմբակցությունների միջև ստորագրվեց կոնսենսուսային փաստաթուղթ Նոր ընտրական օրենսգրքի շուրջ։ Մեկ շաբաթում կատարվեցին փոփոխություններ, որպիսիք այլ պայմաններում Հայաստանի ճահճացած ու լճացած պետական, քաղաքական կյանքում չեն կատարվում տարիներ շարունակ։ Երևի՝ որովհետև առջևում ընտրություններ են։ Այս փոփոխությունների ու առաջիկա քաղաքական ընտրական զարգացումների մասին է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Ազգային ժողովի Հայ Ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Զինվորական նախկին դատախազ  Գագիկ Ջհանգիրյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930