Ինչպես արգելել WhatsApp-ին՝ ձեր հեռախոսահամարը ցույց տալ Facebook-ին
Insider.pro-ն գրում է, որ WhatsApp-ի գաղտնիության կարգավորումները փոխվել են, և ոչ՝ դրական առումով։ Այժմ WhatsApp-ի բաժանորդների բջջային հեռախոսահամարները հասանելի կլինեն նաև Facebook-ին։ Վերջինս կկարողանա դրանք օգտագործել օգտատերերի ակտիվության վերլուծության, ինչպես նաև WhatsApp-ի ձեր զրուցակիցներին գտնելու, նաև թիրախավորված գովազդ ցույց տալու համար։
Գոյություն ունի միջոց, որը թույլ կտա խուսափել սրանից։ Դա կարելի է անել 30-օրյա ժամկետում, և, եթե չեք ցանկանում, որ ձեր հեռախոսահամարը հասանելի դառնա Facebook-ին, պետք է հասցնեք դա անել այդ ժամանակահատվածում։
1. Կարդացեք համաձայնագրի պայմանները։ Երբ թարմացնում եք WhatsApp-ը, ձեզ խնդրում են կարդալ համաձայնագրի պայմանները։ Մի շտապեք սեղմել «համաձայն եմ» կոճակը։ Հասեք տեքստի վերջին և հանեք Facebook-ին ձեր WhatsApp-ը հասանելի դարձնելու վերաբերյալ նշումը։
2. Փոխեք կարգավորումները։ Եթե արդեն թարմացրել եք հավելվածը և ավտոմատ կերպով համաձայնել այս ամենին, ապա մտեք WhatsApp-ի կարգավորումների հատվածը, սեղմեք «Учетная запись», որտեղ կտեսնեք՝ «Информация об учетной записи»: Պարզապես հանեք նշումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը