Թողարկվել է Վուդի Ալենի սերիալի առաջին թրեյլերը
                                    Amazon-ը ներկայացրել է Վուդի Ալենի «Ճգնաժամ վեց տեսարաններով» սերիալի առաջին թրեյլերը: Նախագծի առաջին սերիայի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 30-ին:
«Ճգնաժամ վեց տեսարաններով»-ը դարձել է առաջին հեռուստասերիալն 80-ամյա ռեժիսորի կարիերայում: Նախագծում գլխավոր դերերը խաղացել են Ալենն ինքը, Էլեյն Մեյը, Ջոն Մագարոն, Մայլի Սայրուսը եւ Ռեյչել Բրոսնահանը, իսկ սյուժեի գործողությունը ծավալվում է 1960-ական թվականների Ամերիկայում՝ միջին դասի ներկայացուցիչների շրջանում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    