Ճիշտ նախաճաշ. անեփ հնդկաձավար՝ բանանով և մրգերով
Նախաճաշն օրվա առաջին ուտելիքն է, որից մեծապես կախված է թե՛ մարդու տրամադրությունը, թե՛ առողջությունը:
Ձեզ ենք ներկայացնում չափազանց համեղ և առողջարար նախաճաշ, որը ճիշտ օրվա ճիշտ սկիզբ կլինի ձեզ համար:
Նախաճաշի բաղադրություն
- 2 բաժակ ջուր
- 200 գ հնդկաձավար
- 1 բանան
- 100 գ ընկույզ
- 75 մլ նշի կաթ (25 գ նշի վրա լցրեք 75 մլ ջուր, ամբողջ գիշեր թողեք սառնարանում, առավոտյան հարեք բլենդերով)
- 1 ճ/գ բուսական յուղ
- 1 ճ/գ մեղր
- 1 ճ/գ կտավատի սերմեր
Հնդկաձավարի վրա ջուր լցրեք և թողեք մնա ամբողջ գիշեր:
Առավոտյան ջրի մնացորդները թափեք և լվացեք հնդկաձավարն այնքան, որ ջուրը թափանցիկ դառնա:
Հնդկաձավարի 2/3 մասը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք նշի կաթը, ընկույզը, կտավատի սերմերը, բանանը, բուսական յուղն ու մեղրը, ամբողջը լավ հարեք:
Ապա ստացված խառնուրդը լցրեք ամանի մեջ, կարող եք ավելացնել նաև մնացած հնդկաձավարը:
Կերակուրը կարող եք պահել սառնարանում:
Համեղ և օգտակար նախաճաշը պատրաստ է: Այս նախաճաշը հրաշալի է՝ հատկապես բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից և շտկել կառուցվածքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը