Աշխարհում ամենաթանկ թեյնիկը 3 մլն դոլար են գնահատել
Լոնդոնում ներկայացրել են աշխարհում ամենաթանկ՝ թրմելու թեյամանը: Ինչպես հաղորդում է Luxurylaunches-ը, դրա արժեքը կազմում է 3 միլիոն դոլար:
Egoist անվամբ ոսկե թեյնիկն ստեղծվել է Իտալիայի Scavia ֆիրմայի ոսկերիչների կողմից, զարդարելու համար պահանջվել են ավելի քան 1,6 հազար ադամանդներ եւ 388 սուտակներ: Կենտրոնում այն զարդարված է ավելի քան 6 կարատ քաշով (1,2 գրամ) սուտակով, իսկ կափարիչը պսակում է եւս մեկ 20-կարատանոց թանկարժեք քար (շուրջ 4 գրամ):
Այդ թեյնիկը դարձել է Chitra-ի հավաքածուի մի մասը, որի մեջ մտնում են խոհանոցային կահկարասու եւ ամանեղենի 1700 եզակի առարկաներ: Դրանց թվում են թեյի արծաթե սպասքը, որը պատկանում է Ուինսթոն Չերչիլի դստերը, եւ Չինաստանի Սուն գահատոհմի ժամանակների հավաքանին, որը 1816 թվականին գնել է Լյուդովիկոս XVIII թագավորը: