Գերմանիայի առաջնությունում ավարտվել է 2-րդ տուրը
Գերմանիայի առաջնությունում ավարտվել է 2-րդ տուրը: Տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպել են «Շալկե 04»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն:
Թիմերի միջև հանդիպումըկայացել է «Ֆելտինս» արենայում: Կառլո Անչելոտիի գլխավորությամբ հանդես եկող «Բավարիա»-ն կարողացել է դժվարին պայքարում հաղթել 0-2 հաշվով: Ամբողջ խաղի ընթացքում հավասար պայքար է ընթացել խաղադաշտում և միայն խաղավարտին են մյունխենցիները կարողացել կոտրել համառ մրցակցի դիմադրությունը: Գոլերի հեղինակ են դարձել Ռոբերտ Լևանդովսկին և Ջոշուա Կիմիխը:
Բունդեսլիգայի նորեկներից «Լեյպցիգ»-ը սեփական դաշտում հանդիպեց չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկին՝ Դորտմունդի «Բորուսիա»-ին: Թոմաս Թուխիլի թիմն անակնակալ պարտություն կրեց նվազագույն հաշվով: Խաղի հիմնական ժամանակի նախավերջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Նաբի Կեյտան:
Առաջնության մեկնարկում երկրպագուներին զարմացնում է Բեռլինի «Հերտա»-ն: Այս տուրում մայրաքաղաքը ներկայացնող ակումբը մրցեց «Ինգոլշտադ»-ի հետ: Վեդադ Իբիշրիչի և Յուլիան Շիբերի գնդակները հաղթանակ պարգևեցին «Հերտա»-ին: 2-րդ տուրից հետո բեռլինյան ակումբը «Բավարիա»-ի հետ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
2-րդ տուրի մյուս զույգերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Բայեր»-«Համբուրգ»` 3-1
«Դարմշտադ»-«Այնթրախտ»` 1-0
«Ֆրայբուրգ»-«Բորուսիա Մյունխենգլադբախ»` 3-1
«Վոլսբուրգ»-«Քյոլն»` 0-0
«Վերդեր»-«Աուգսբուրգ»` 1-2
«Մայնց»-«Հոֆենհայմ»` 4-4: