Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթի»-ին դարձել է Անգլիայի առաջնության միանձնյա առաջատար

Անգլիայի առաջնության 4-րդ տուրում տեղի ունեցավ առաջնության գլխավոր հանդիպումներից մեկը` մանչեսթերյան դերբին: «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվելիս կարողացել է հաղթել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և 12 միավորով միանձնյա գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը:

Մանկունյական դերբիի առաջին խաղակեսում Պեպ Գվարդիոլայի թիմը բոլոր առումներով գերազանցեց «Յունայթեդ»-ին, և կարողացավ հաղթել 2-1 հաշվով: Կևին Դե Բրյույնեի և Կիլեչի Իհեանաչոյի գոլերին «Յունայթեդ»-ից պատասխանեց Զլատան Իբրահիմովիչը` կրճատելով հաշվի տարբերությունը: 2-րդ կեսում Ժոզե Մոուրինյոի թիմը բավական լավ տեսք ուներ, սակայն չկարողացավ գոլի հեղինակ դառնալ: Հենրիխ Մխիթարյանի թիմը կրեց առաջնությունում առաջին պարտությունը:

Տուրի մյուս կենտրոնական խաղում «Լիվերպուլ»-ը մրցեց առաջնության գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի հետ: Յուրգեն Կլոպի թիմը ամբողջ խաղի ընթացքում ուներ առավելություն և կարողացավ հասնել ցանկալի արդյունքի: Կարմիրների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն: Մեկական գոլ իրենց անվան դիմաց գրանցեցին Սադիո Մանեն և Ադամ Լալանան: «Լեսթեր»-ից հեղինակության գոլը խփեց Ջեյմի Վարդին: Հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով:

Մաուրիսիո Պոչետինոյի «Տոտենհեմ»-ը հյուրընկալվելիս խոշոր`0-4 հաշվով հաղթեց «Սթոք Սիթի»-ին: Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Հյոն Մին Սոնը: Այս խաղում կարողացան աչքի ընկնել նաև Դելի Ալին և Հարի Քեյնը:

Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական դաշտում մեծ դժվարությամբ կարողացավ կոտրել «Սաութհեմփթոն»-ի դիմադրությունը: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 2-1 հաշվով: 90-րդ րոպեին հաղթական դարձավ Սանտի Կասորլայի 11 մետրանոց դիպուկ հարվածը:

4-րդ տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները

«Բորնմուտ»-«Վեստ Բրոմվիչ»` 1-0
«Բարնլի»-«Հալ Սիթի»` 1-1
«Միդլսբրոու»-«Քրիսթալ Փելաս»` 1-2
«Վեսթ Հեմ»-«Ուոտֆորդ»` 2-4
«Սուոնսի Սիթի»-«Չելսի»` 2-2

Տուրի վերջին խաղում կհանդիպեն «Սանդերլենդ»-ն ու «Էվերթոն»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս