
Գերմանիայում նավը բախվել է կամրջին. կան զոհեր

Գերմանիայում լողացող հյուրանոցը բախվել է կամրջին, զոհվել է անձնակազմի 2 անդամ: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ Դանուբի ջրանցքում, հայտնում է WELT-ը:
Նավում, որը ուղևորվում էր Էռլանգենից Բուդաբեշտ, գտնվել է մոտ 180 ուղևոր և անձնակազմի 49 անդամ: Նրանք ստիպված են եղել օգնության սպասել 4 ժամ:
Փրկարարական օպերացիային մասնակցել է ավելի քան 600 մարդ: Վթարի պատճառը ճշտվում է:
Ոստիկանության տեղեկություններով՝ զոհերը հայտնվել են փլատակների տակ՝ բախման ժամանակ ամբողջությամբ քանդվել է նավախցիկը: