Բաժիններ՝

«Ալ-Քաիդայի» առաջնորդն ԱՄՆ-ին նոր հարձակումներով է սպառնում

«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զավահիրին ԱՄՆ-ում ահաբեկչության 15-րդ տարելիցի նախօրեին տեսաուղերձով է հանդես եկել, որտեղ հարձակումը «ապտակ» է անվանել Ամերիկային և նրա դաշնակիցների դեմքին:

Այս մասին հայտնում է АВС-ն՝ հղում կատարելով SITE Intelligence Group-ին:
«Մենք տոնում ենք այդ 15-ամյակը այն պահից ի վեր, երբ իրականացվեցին օրհնյալ հարձակումները Վաշինգտոնում, Նյու Յորքում և Փենսիլվանիայում»,- ասում է զինյալների առաջնորդը տեսանյութում:

Ազ-Զավահիրին պնդում է, որ «քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել իր գործողությունները, ապա սեպտեմբերի 11-ը հազար անգամ կկրկնվի, Ալլահը թույլատրում է»:

20-րոպեանոց տեսանյութում զինյալը կոչ է անում իր կողմնակիցներին գրոհել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս