ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ պատշգամբի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել
ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում քոլեջի մասնաշենքերից մեկի փլուզման հետևանքով ավելի քան 30 մարդ է տուժել: Դեպքը տեղի է ունեցել ուսանողական երեկույթի ժամանակ, հայտնում է NBC հեռուստաալիքը:
Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունից, երրորդ հարկի պատշգամբը փլուզվել է ու հարուցել երկրորդ հարկի պատշգամբի փլուզումը:
Տուժածները հոսպիտալացվել են կոտրվածքներով և բաց վերքերով: