
Մադրիդում ցլամարտի անցկացման դեմ բողոքի զանգվածային ակցիա է անցկացվել

Մի քանի հազար մարդ է դուրս եկել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցներ՝ պահանջելով դադարեցնել ավանդական ցլամարտի անցկացումը, հայտնում է BBC-ին:
Ակցիայի մասնակիցները կրել են «Ցլամարտը դաժանության դպրոց է» և «Ցլամարտը ազգային խայտառակություն է» գրություններով պաստառներ:
Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ աստիճանաբար նվազում է ցլամարտին աջակցող հասարակական աջակցությունը:
Այդուհանդերձ, Պամպլոնայում անցկացվող ամենամյա ցլամարտերը նախկինի պես մեծ հանդիսատես է հավաքում:
Միաժամանակ, ցլամարտի երկրպագուները պնդում են, որ դա ազգային ավանդույթի մաս է:
Առաջինը ցլամարտը արգելեցին Կանարյան կղզիները, իսկ 2010-ին դրանց օրինակին հետևեց Կատալոնիան: