«PKK-ն փորձում է խանգարել Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողություններին». Էրդողան
«Քրդական աշխատավորական» կուսակցությունը (PKK) ակտիվացրել է իր գործունեությունը, որպեսզի խանգարի «Եփրատի վահան» գործողությանը, որը թուրք զինվորականները վարում են Սիրիայի հյուսիսում, ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գրավոր հայտարարության մեջ:
«Մենք տեսանք, որ PKK-ն ակտիվացրել է իր գործունեությունը հուլիսի 15-ից (հեղաշրջման փորձ) հետո: Այդ ակցիաները, որոնց նպատակն է խանգարել Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործողության անցկացմանը, շարունակվում են, չնայած իր պատմության մեջ ամենալուրջ կորուստներին, որ կրում է ահաբեկչական կազմակերպությունը:
Սակայն PPK-ն հաջողության չի հասնի, այդ կազմակերպության դեմ բացահայտ հանդես է գալիս ժողովուրդը»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Էրդողանի կայքում:
Նամակում ասվում է, որ «Թուրքիայի կառավարության պարտքն է» ոչնչացնել Սիրիայում ԴԱԻՇ-ը, որպեսզի չսպառնա Թուրքիային:
««Եփրատի վահանը» դեռ առաջին քայլն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: