
Հնդկաստանում ջրհեղեղը 222 մարդու կյանք է խլել

Նվազագույնը 222 մարդ է զոհվել Հնդկաստանի Բիհար նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Տեղի NDTV հեռուստաալիքը հայտնում է, որ ջրհեղեղի հետևանքով 1725 գյուղում տուժել է ավելի քան 3 մլն մարդ:
Գրեթե 400 հազար մարդ տարհանվել է նահանգի՝ ջրհեղեղից տուժած 12 շրջաններում:
Տեղի իշխանություններն ավելի քան 300 ժամանակավոր ապաստան են կառուցել: