Բաժիններ՝

Եվրոպան լքած հարյուրավոր ջիհադիստներ վերադառնում են հայրենիք. ԶԼՄ-ներ

Գերմանիայի անվտանգության ծառայությունները նախազգուշացնում են, որ մեծացել է Եվրոպան լքած և նորից հայրենիք վերադարձող ջիհադիստների թիվը, հայտնում է Welt am Sonntag-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Եվրոպայից մոտ 6 հազար մարդ է ուղևորվել ռազմական հակամարտությունների գոտի, իսկ հիմա նրանց մեկ երրորդը կարող է վերադառնալ հայրենի երկրներ: Պատճառը կարող է լինել այն կորուստը, որը ներկայումս կրում է ԴԱԻՇ-ը:

«Ջիհադիստների վերադարձը մեծ սպառնալիք է ներկայացնում: Հաճախ նրանց չափազանց արմատական են, ունեն ռազմական պատրաստություն, փորձ են կուտակել ռազմական գործողությունների ժամանակ»,- պարբերականին հայտնել է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը:

Պաշտոնյան նախազգուշացրել է իսլամիստական կապերի և շփումների մասին, որոնք ջիհադիստները ստեղծում են Սիրիայում կամ Իրաքում, իսկ հետո դրանք պահպանում են նաև տունդարձից հետո:

Նման ցանցերի առկայությունը հաստատում են նաև Փարիզում և Բրյուսելում հարձակումներ իրականացրած ահաբեկիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս