
Բելառուսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Բելառուսում այսօր մեկնարկել են երկրի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունները, ընտրական տեղամասերը բացվել են առանց խոչընդոտների, հայտնում է RIA Novosti-ն:
Ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով՝ 110 օկրուգներում կընտրվի 110 պատգամավոր:
Ընտրական տեղամասերը կգործեն մինչև ժ. 20.00-ն:
Բելառուսի օրենսդրության համաձայն՝ ընտրելու իրավունք ունեն երկրի՝ 18 տարին լրացած քաղաքացիները:
Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրական ցուցակներում ներառված է շուրջ 6,99 մլն մարդ: