Բաժիններ՝

«Թուրքական հոսքի» շինարարության մեկնարկին հաշված օրեր են մնացել

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրականացման սկսման համար գերատեսչությունը մոտ օրերս ակնկալում է մնացած փաստաթղթերի ստորագրումը, որոնց թվում են նաև գազատարի շինարարության թույլտվությունները:

«Մենք պատասխան ենք սպասում թուրքական կողմից, պետք է նրանց հետ դարձյալ հանդիպենք: Մենք սպասում ենք թույլտվությունների նրանց կողմից, սակայն նախկինում խոչընդոտներ կային: Գազատարի շինարարության մասին միջկառավարական համաձայնագիր դեռ չկա: Մենք նրանցից սպասում ենք պատասխան, հենց ստանանք, այդ ժամանակ հայտնի կլինի ժամկետը»,- ՌԴ էներգետիկայի նախարարությունից RIA Novosti-ին հայտնել է աղբյուրը:

«Շինարարության թույլտվությանն ենք սպասում, «Գազպրոմը» դրանով զբաղվում է»,- ընդգծել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ Անկարան նախագծի իրականացման առաջին թույլտվությունները «Գազպրոմին» տվեց նախօրեին:

«Թուրքական հոսքի» նախագծի իրականացման միջկառավարական համաձայնագիրը, ըստ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, կստորագրվի հոկտեմբերին, մինչ այդ պետք է համաձայնեցվի ճանապարհային քարտեզը:

Ռուսաստանը 2014թ. դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից` հօգուտ «Թուրքական հոսքի», որը ենթադրում է Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով:

Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015թ. նոյեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս