«Narrativa» ծրագիրն ինքնուրույն գրում է մարզական նորություններ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմա շատ տրենդային են սպորտին և առողջ ապրելակերպին նվիրված հավելվածները:
Մարզաշխարհի սիրահարների համար ստեղծվել է «Narrativa» ծրագիրը, որը մարզական նորություններ է գրում:
Ծրագիրն ամբողջացնում է ամբողջ աշխարհում տարածվող նորությունները, ըստ վարկանիշի՝ ընտրում է ամենաակտուալներն ու ներկայացնում է օգտատերերին:
Արդեն իսկ համացանցում հայտնվել է «Narrativa»-ի գրած առաջին նորությունը:
««Սևիլիան» հաղթել է «Ատլետիկոյին» 2:0 հաշվով: Այս հաղթանակը տնային 8-րդ անընդմեջ հաղթանակն էր: Գամեյրոն խփել է առաջին գոլը: «Ատլետիկոյի» բախտը չբերեց: Չնայած տարածքային առավելությանը՝ թիմը չիրացրեց մի շարք գոլային պահեր»:
Սիրարփի Աղաբաբյան