
Զահա Հադիդի բյուրոն սպասք է ստեղծել ճենապակուց և խեժից

Զահա Հադիդի հիմնած ճարտարապետական բյուրոն ամանեղենի հավաքածու եւ տան համար ապրանքներ է թողարկել նրա Էսքիզներով: Այս մասին հայտնել է «Կոմերսանտը»:
Շարքում տեղ են գտել 15 առարկաներ, այդ թվում՝ սեղանի պարագաներ, սպասքներ եւ սկահակներ, ինչպես նաեւ շախմատի հավաքանի: Վերջինում ֆիգուրներն իրենցից ներկայացնում են Հադիդի նախագծերով կառուցված ամենահայտնի շենքերի փոքրացված ընդօրինակությունները:
Ամանեղեն ստեղծելիս օգտագործվել են ճենապակի եւ խեցեղեն՝ ակրիլի եւ խեժի զուգորդմամբ: Հավաքածուն, որն արդեն հանվել է վաճառքի, կցուցադրեն Maison & Objet 2016 ցուցահանդեսի շրջանակներում, որն ավելի ուշ սեպտեմբերին տեղի կունենա Փարիզում:
Զահա Հադիդն արաբական ծագմամբ բրիտանացի դիզայներ է: Առաջին կինն է, որն ստացել է Փրիտցկերյան մրցանակ՝ հեղինակավոր պարգեւ ճարտարապետության բնագավառում: