Բաժիններ՝

Համեղ և օգտակար տաք շոկոլադ

Տաք շոկոլադ սիրում են շատերը: Սա ոչ միայն համեղ, այլև հագեցնող ըմպելիք է: Սակայն քչերը գիտեն, որ ճիշտ պատրաստման դեպքում այն կարող է օգտակար դառնալ օրգանիզմի համար:

Բավական է տաք շոկոլադին մի քանի համեմունք ավելացնել, և ձեր օրգանիզմը կստանա անհրաժեշտ միկրոէլեմենտները, որոնք կբարձրացնեն իմունիտետը, կպաշտպանեն մրսածությունից, կբարձրացնեն աշխատունակությունն ու կապահովեն լավ տրամադրությունը:

Այսպիսով, ի՞նչ է անհրաժեշտ.

  • 2 բաժակ նշի կաթ (հակառակ դեպքում՝ սովորական կաթ)
  • Կես ճ/գ կակաո կամ դառը շոկոլադ
  • 1 թ/գ աղացած դարչին
  • Կես թ/գ աղացած մեխակ
  • Քառորդ ճ/գ շաքարի փոխարինիչ
  • Մեկ պտղունց աղ

Փոքր կաթսայի մեջ խառնեք կակաոն, շոկոլադը՝ համեմունքներով, շաքարի փոխարինիչով և աղով: Ամբողջի վրա լցրեք կաթն ու եփեք միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով, որպեսզի բոլոր բաղադրիչները հալչեն:

shoco

Զգուշորեն ըմպելիքը տեղափոխեք բաժակների մեջ և մատուցեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս