Charlotte Olympia մակնիշը Բարբի տիկնիկ է ստեղծել բրենդի հիմնադրի պատվին
Կոշիկի եւ աքսեսուարների լյուքս դասի Charlotte Olympia բրենդը Բարբի տիկնիկ է ստեղծել բրենդի հիմնադրի՝ Շառլոտ Դելալի պատվին: Այս մասին տեղեկացնում է WWD-ն:
«Շառլոտ Դելալի աշխույժ ոճը դիզայների՝ նրա տաղանդի զուգորդմամբ իդեալական հիմք է ստեղծում բեղմնավոր եւ արդյունավետ համագործակցության համար»,- մեկնաբանել է Barbie Design-ի տնօրեն Ռոբերտ Բեստը:
Բացի այդ, դիզայները թողարկել է կոշիկի հավաքածու, որտեղ տեղ են գտել բրենդի կուլտային մոդելները, որոնք պատրաստվել են Բարբիի ոճով:
Դիզայներ Շառլոտ Դելալը, որը Charlotte Olympia մակնիշի ստեղծողն է, մասնագիտանում է լյուքս դասի կոշիկի եւ աքսեսուարների ստեղծման բնագավառում: Նրա հաճախորդների թվում են՝ բրիտանացի թոփ մոդել Քեյթ Մոսը, դերասանուհիներ Էմմա Ուոթսոնը, Սառա Ջեսիկա Փարքերը, Քիրա Նայթլին եւ ուրիշներ: