Բաժիններ՝

Սթիվեն Բոլդուինի դուստրը կոսմետիկայի սեփական շարքն է թողարկելու

Ամերիկացի մոդել եւ դերասան Սթիվեն Բոլդուինի դուստրը՝ Հեյլին, ModelCo մակնիշի հետ համատեղ ստեղծել է կոսմետիկայի սեփական հավաքածուն: Այս մասին տեղեկացնում է FashionNetwork-ը:

Հավաքածուում տեղ կգտնեն 25 ապրանքներ: Հեյլի Բոլդուինի խոսքով՝ դրանք կլինեն «հասանելի, կզուգակցեն որակն ու կանացիությունը եւ բարձրակարգ փաթեթավորումը»: Շարքի թողարկումը պլանավորված է աշնան վերջին:

Առաջիկայում կմեկնարկի գովազդային արշավը հաջակցություն հավաքածուի: Թեմատիկ ֆոտոսեսիան կանցկացվի օվկիանոսի ափին: Ապագա ռելիզի մյուս մանրամասնություններն առայժմ չեն հաղորդվում:

Բոլդուինի համար սա առաջին փորձը չէ նորաձեւության ինդուստրիայում: 2016 թվականի հուլիսին նա թողարկել է պայուսակների սեփական հավաքածուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս