Բաժիններ՝

Մերի Ղևոնդյանը՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն

ՀՀ կառավարության որոշմամբ Մերի Ղևոնդյանը նշանակվեց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հիշեցրեց, որ կառավարության կողմից որդեգրվել և իրականացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, իսկ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող սննդամթերքի հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ:

«Այդ պատճառով, այդ թվում նաև վերը նշված քաղաքականության շրջանակներում անհրաժեշտ է շարունակել խաղողագործության և գինեգործության ոլորտների զարգացումն ապահովող միջոցառումների իրականացումը»,-  ասաց նա:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով գործադիրի նիստում հայտարարեց հրաժարական տալու մասին, շնորհավորեց Մերի Ղևոնդյանին և մաղթեց բեղմնավոր աշխատանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս