Բաժիններ՝

9 մոդել, որոնց աշխարհն ընդունել է այնպիսին, ինչպիսին նրանք կան

Adme.ru-ն ներկայացրել է 9 ոչ ստանդարտ, բայց շատ գեղեցիկ արտաքին ունեցող մոդելների։

1. Քլոե Մարշալ։ Մի քանի մրցույթի մասնակցելու արդյունքում Մարշալը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը և հանրաճանաչ դարձավ, ինչից էլ սկսվեց նրա կարիերան։ «Պետք չէ բարձրահասակ և նիհար լինես՝ գեղեցիկ լինելու համար». ահա Մարշալի սկզբունքը։

1

2. Սթեֆանիա Ֆերարիո։ Սթեֆանիան ընկերություններից մեկի ներքնազգեստի շարքն է ներկայացնում։ Նա հանդես է գալիս «պլյուս չափի մոդել» անվանման դեմ։ Նա հայտարարել է, որ իսկական մոդել է, առանց որևէ «բայցի»։

Կարդացեք նաև

2

3. Ֆելիսիթի Հեյվորդ։ Ֆելիսիթին մոդել է դարձել երջանիկ պատահականությամբ։ Նա պարզապես պարել է մի երիտասարդական ակումբում, որտեղ նրան նկատել են և հրավիրել նկարահանումների։ Այդպես բաց լինելն ու ամաչկոտության պակասն ազդեցին նրա կարիերայի վրա։

3

4. Ջադա Սեզեր։ Ջադան աշխատում է տարբեր ընկերությունների հետ, գովազդում հագուստ և լողազգեստ ոչ նիհար կանանց համար։

4

5. Քորթնի Քոուլս։ Քորթնին հայտնի է դարձել «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի միջոցով։ Արդյունքում՝ նա սկսեց համագործակցել Wilhelmina Models հայտնի ընկերության հետ։

5

6. Լիրիս Քրոս։ Լիրիս Քրոսը մոդել է և դերասանուհի, ում հաճախ անվանում են «Նաոմի Քեմբել պլյուս չափի»։ Կարիերայի սկզբնական շրջանում նրան առաջարկում էին նիհարել։ Չնայած սրան՝ նա կարողացավ գտնել իր տեղը նորաձևության աշխարհում։

6

7. Շարիֆա Ջեյ։ Շարիֆան սխալ է համարում, երբ նիհարությունը նույնացնում են գեղեցկության հետ։ Իր օրինակով նա փորձում է ցույց տալ, որ պետք չէ փոխել ինքդ քեզ ինչ-որ ստանդարտների ճնշման արդյունքում, և ցանկանում է կանխարգելել դեռահաս աղջիկների մոտ կոմպլեքսների առաջացումը։

7

8. Կատյա Ժարկովա։ Ռուս հայտնի մոդելը նշում է՝ երջանկությունը կախված չէ քաշից, ապրել պետք է այստեղ և հիմա, և ոչ թե՝ հետաձգել։

8

9. Մարկիտա Փրինգ։ Այս մոդելը նկարահանվել է մի շարք հայտնի ամսագրերում, դարձել տարբեր ապրանքանիշերի դեմքը։

9

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս