Բաժիններ՝

10 խորամանկություն, որ կփրկեն թրջված հեռախոսը

Adme.ru կայքը ներկայացրել է մի քանի խորամանկություն, որոնք կօգնեն, եթե հեռախոսը թրջվել է։

1. Հեռախոսը ջրից պետք է հանել՝ որքան հնարավոր է շուտ, և միանգամից անջատել։ Չմիացնեք հեռախոսը, քանի դեռ համոզված չեք, որ այն չորացել է։ Բացի այդ՝ հեռախոսում ջուր մնալը կարող է կարճ միացման հանգեցնել։

1

2. Հեռախոսը ջրից հանելուց անմիջապես հետո հանեք կափարիչը և մարտկոցը։ Դա կնվազեցնի ներքին սխեմաների վնասման հավանականությունը։ Մանրամասն մաքրեք հեռախոսը և նրա դետալները փափուկ կտորով կամ անձեռոցիկով։

Կարդացեք նաև

2

3. Հեռախոսից հանեք SIM քարտը։ Չորացրեք այն, դրեք մի կողմ և թողեք չորանա այնքան ժամանակ, քանի դեռ հեռախոսը պատրաստ չէ օգտագործման։

3

4. Պետք է հանել ականջակալները, հիշողության քարտը, պատյանը, հեռախոսը պահպանելու համար նախատեսված թաղանթները։

4

5. Եթե ձեռքի տակ փոշեկուլ ունեք, այն օգտագործեք ջուրը հանելու համար։ Խոնավության հետքերը մաքրելու համար անհրաժեշտ է հեռախոսի յուրաքանչյուր դետալ չորացնել մոտավորապես 20 րոպե։ Սակայն զգույշ պետք է լինել և փոշեկուլը չմոտեցնել հեռախոսին, ինչը կարող է ավելի շատ վնաս հասցնել հեռախոսին։

5

6. Վարդահարդարիչը մի օգտագործեք բջջային հեռախոսը չորացնելու համար։ Դա անելով՝ կարող եք խոնավությունը հեռախոսի ավելի խորքերը հասցնել։ Դա հատկապես վտանգավոր է հեռախոսի էլեկտրոնային կոմպոնենտների համար, որոնք գտնվում են հեռախոսի ներսում։

6

7. Կարող եք փորձել չորացնել հեռախոսը՝ այն դնելով չոր բրնձի մեջ։ Բրինձը լավ ներծծում է խոնավությունը, այդ պատճառով էլ հավանականություն կա, որ ողջ խոնավությունը կներծծվի բրնձի մեջ, ինչը հնարավորություն կտա փրկել հեռախոսը։

7

8. Հեռախոսը դրեք արևի տակ, որպեսզի այն ամբողջությամբ չորանա։ Հեռախոսը կարող եք դնել ներծծող անձեռոցիկների վրա, եթե նույնիսկ այն մինչ այդ չորացել է։

8

9. 24 ժամ անց համոզվեք, որ սրտաքինից բջջային հեռախոսը չոր է։ Ամբողջությամբ ստուգեք հեռախոսը։ Եթե հեռախոսը չոր և մաքուր տեսք ունի, կարող եք մարտկոցը տեղադրել և փորձել միացնել հեռախոսը։ Ուշադրություն դարձրեք հնարավոր ձայներին և աղմուկին, որոնք կարող են ուղեկցել միանալու ընթացքին։ Եթե ձայներ են լսվում, նշանակում է, որ հեռախոսը սխալ է աշխատում։

9

10. Եթե հեռախոսը չոր տեսք ունի, բայց չի միանում, ապա հնարավոր է՝ դրա պատճառը լիցքաթափված մարտկոցն է։ Լիցքավորեք հեռախոսը, ապա կրկին փորձեք միացնել։ Եթե սա ևս չի օգնում, ապա դիմեք մասնագետի օգնությանը։

10

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս