
Երիկամներն առողջ պահելու մի քանի խորհուրդ

Երիկամները մարդու կենսագործունեությունն ապահովող ամենակարևոր օրգաններից են, քանի որ հենց այս օրգանների շնորհիվ են օրգանիզմից դուրս մղվում տոքսինները, թույները, մաքրվում է արյունը և այլն: Այնուամենայնիվ, երիկամները նույնպես հակված են աղտոտվելուն:
Ձեզ ենք ներկայացնում տնական միջոցներ, որոնք կօգնեն մաքրել երիկամներն ինֆեկցիաներից:
Ինչպես մեր մաշկը, այնպես էլ՝ երիկամները մաքրման կարիք ունեն և, հետևաբար, դրանք պետք է կանոնավոր կերպով մաքրել:
Խնձորի մրգային հյութերն անհրաժեշտ են երիկամների աշխատանքը լավացնելու համար: Խնձորը հրաշալի կերպով մաքրում է օրգանիզմը: Նաև արդյունավետ և օգտակար է խնձորի քացախը:
Հենց հյութերն են, որ կարևոր նշանակություն ունեն երիկամների մաքրման գործում: Բացի մաքրելուց, հյութերը փափկեցնում են երիկամները՝ տարատեսակ հիվանդություններից հետո: Կարող եք ձեր սիրելի մրգերը խառնել և խմել հյութը:
Իսկ ինչպե՞ս է ազդում թեյը:
Թեյերը, օրինակ՝ երիցուկի թեյը, հրաշալի է երիկամների մի շարք հիվանդություններից ազատվելու համար: Անհրաժեշտ է օրական առնվազն երկու անգամ խմել այս թեյերից:
Բոլորը գիտեն, որ ալոէն համարվում է բուժարար միջոց գրեթե բոլոր հիվանդությունների դեմ, այդ իսկ պատճառով, այն անհրաժեշտ է օգտագործել ավելի մեծ քանակությամբ՝ այն դեպքում, երբ առերեսվել եք երիկամային հիվանդություններին:
Մի մոռացեք, որ երիկամները մաքրելու և բուժելու լավագույն միջոցը ջուրն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը