Բաժիններ՝

Որն է հարկային եկամուտների թույլ աճի պատճառը՝ ըստ ՊԵԿ-ի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ս.թ. օգոստոս ամսվա և ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը: 2016թ.-ի օգոստոս ամսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

2016թ.-ի ութ ամիսների արդյունքներով պետական բյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 692.0 մլրդ դրամի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժինը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ մի հետաքրքիր պնդում կա. ըստ ՊԵԿ-ի՝  այս ցուցանիշը 3 մլրդ դրամով ավելի կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ս.թ. նույն ժամանակահատվածի հարկային եկամուտների ավելի քան 3 մլրդ դրամ նվազումը:

Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016 թվականին պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 149.6 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 152.6 մլրդի դիմաց։ Տարբերությունը 3 մլրդ դրամ է կամ 2%։ Հետագայում հավաքագրման ցուցանիշները բարելավվել են, և ինչպես արդեն նշվեց, 2016-ի հունվար-օգոստոսին հավաքագրված հարկերը 2.3 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կարդացեք նաև

Նշենք, որ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը իր ներկայիս պաշտոնին նշանակվել է 2016 թվականի մարտի 3-ին։ Մինչ այդ ՊԵԿ-ը՝ որպես առանձին կառույց, գոյություն չուներ, և մաքսային ու հարկային մարմինները մտնում էին ֆինանսների նախարարության կազմի մեջ։ Սա նշանակում է, որ հունվար-փետրվարի հարկերի հավաքագրման անկումային ցուցանիշը գրանցվել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի օրոք։ ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ այդ մասին ուղղակիորեն չի նշվում, սակայն ակնարկը բավականին թափանցիկ է։

Սակայն հարկային եկամուտների թույլ աճի մեղավորը միայն հունվար-փետրվարի վատ մեկնարկը չէ։ Ինչպես նշվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, ընթացիկ տարում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպի վրա ազդող հիմնական գործոններն են.

1.Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումների ծավալների անկումը, ներմուծումների կառուցվածքի փոփոխությունը` հատկապես երրորդ երկրներից մարդատար ավտոմեքենաների ներմուծումների մասով:

2.Մի քանի խոշոր ոլորտներում, այդ թվում մետաղների միջազգային գների անկմամբ պայմանավորված մետաղական հանքերի և կապի ոլորտում նոր տեխնոլոգիաներով պայմանավորված շրջանառությունների անկման հետևանքով հարկային  եկամուտների նվազումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս