ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ՌԴ իշխանություններից պարզաբանում է պահանջել. «Ազատություն»

Հայաստանի արտաքին գերատեսչությունն առայժմ խուսափում է հանդես գալ Ռուսաստանից հայ քաղաքագետի արտաքսման միջադեպի մեկնաբանությամբ:

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Ռուսաստանի իշխանություններից պարզաբանում է պահանջել Հայաստանի քաղաքացի, վերլուծաբան, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանին երկրից արտաքսելու դեպքի կապակցությամբ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ իշխանությունները քաղաքական դրդապատճառներով են արտաքսել հայ քաղաքագետին:

«Կարծում եմ, որ այդ արգելքի հետ կապված պաշտոնական հայտարարություն պետք է լինի, հետո նոր կորոշվի՝ ինչ է իրականում տեղի ունեցել: Պաշտոնական հայտարարություն՝ ի պատասխան ՌԴ-ում Հայաստանի դեսպանի կողմից պահանջված պարզաբանման: Կարծում եմ, որ կլինի, այնուհետև մենք կցանկանանք, ըստ պաշտոնական տվյալների, կատարել հայտարարություններ»,- ասաց Մելիքյանը:

Օգոստոսի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում Գրիգորյանին ռուս սահմանապահները թույլ չէին տվել դուրս գալ օդակայանի տարածքից: Ինչպես նամակում նշել է քաղաքագետը, իր ձեռքից վերցրել են անձնագիրն ու զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Ապա՝ ետ են ուղարկել՝ տեղեկացնելով, որ վերջինիս մուտքը Ռուսաստան արգելած է մինչև 2030 թվականը: Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, իրեն արտաքսել են քաղաքական դրդապատաճառներով:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս