Բաժիններ՝

Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանումն աճել է 83.6%-ով

2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Եվրաստական տնտեսական միության երկրներ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83.6%-ով և կազմել 174.8 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալներից։

Արտահանման 96.1%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ 2016 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 168 մլն դոլար, որը 87.4%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 47.2%-ով և կազմել 4.3 մլն դոլար։

Հայաստանից Ղազախստան արտահանման ծավալը հակառակը՝ նվազել է 5.9%-ով և կազմել 2.27 մլն դոլար։

Իսկ դեպի Ղրղզստան արտահանումը նվազել է 9.1 տոկոսով՝ հասնելով 133 հազար դոլարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս