Մուդրաներ. մատների յոգա կյանքի յուրաքանչյուր պահի համար
Հնագույն ուսմունքներից մեկի՝ մուդրայի օգնությամբ Դուք կարող եք Ձեր օրգանիզմն ամեն օր պահել լավ վիճակում: Մուդրաների օգտագործման ժամանակ էներգիան Ձեր օրգանիզմում միշտ ճիշտ կպտտվի:
Հին ժամանակներում հնդիկ իմաստունները ստեղծել են ձեռքերի և մատների որոշակի դիրքերի օգնությամբ մարմնի վրա ազդելու հատուկ տեխնիկա: Դրանք կոչվում են մուդրաներ: Դրա ստեղծողները կարծում էին, որ ձեռքերը փոխկապակցված են մարդու ներքին օրգանների հետ, և որոշակի կետերի վրա ճիշտ ներազդման դեպքում կարելի է հասնել առողջության էական բարելավման: Որոշ մուդրաներ ընդունակ են նաև գումար և հարստություն գրավել:
Մուդրաներն օգտագործվում են շատ վաղուց: Այդ գիտելիքները մինչ օրս օգնում են հանել լարվածությունը կարևոր և պատասխանատու իրադարձություններից առաջ, հանգստանալ ծանր օրվանից հետո և լիցքավորվել դրական էներգիայով:
Մատների նշանակությունը մուդրաներում
Յուրաքանչյուր մատի հետ կապված է որոշակի տարերք: Դրանք հինգն են: Հայտնի Կրակից, Հողից, Օդից և Ջրից բացի՝ հնդիկ իմաստուններն ավելացրել են հինգերորդը՝ Մետաղը:
Բութ – որպես ամենամեծը, կապվում է ամենահիմնական չակրայի հետ, որը զետեղված է սեռական օրգանների շրջանում: Այդ մատի վերին մատնահատվածը պատասխանատու է գլխուղեղի աշխատանքի համար, իսկ ներքինը՝ լյարդի նորմալ աշխատանքի համար: Այս մատին համապատասխանում է Օդի տարերքը:
Ցուցամատ – կապված է Կրակի հետ: Դրան համապատասխանում է հինգերորդ չակրան (զետեղված է կոկորդի շրջանում): Այդ մատի խթանումը կարող է բարելավել սրտի և աղիների աշխատանքը, ինչպես նաև խթանել գլխուղեղի աշխատանքը: Այն կապված է նյարդային համակարգի, ստամոքսի և ողնաշարի հետ:
Միջնամատ – նույնպես կապված է մարսողական օրգանների աշխատանքի հետ, բայց ազդում է նաև արյունատար համակարգի վրա: Այդ մատի մերսումը կարող է իջեցնել օրգանիզմի ալերգիկ ռեակցիաները, ազատվել որոշ հոգեբանական պրոբլեմներից: Այն կապում են Հողի տարերքի և Մանիպուրաչակրայի հետ (զետեղված է արևահյուսակի շրջանում):
Մատնեմատ – պատասխանատու է իմունային և էնդոկրին համակարգի աշխատանքի համար: Ներազդելով այդ մատի միջին մատնահատվածի վրա՝ կարելի է խթանել թոքերի աշխատանքը: Կապված է Մետաղի տարերքի և ճակատային չակրայի հետ: Մերսելով այդ մատը՝ Դուք կհանեք հոգեկան ձանձրույթը և տխրությունը, կնորմալացնեք լյարդի աշխատանքը և կուժեղացնեք Ձեր օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները:
Ճկույթ – այս մատի միջին մատնահատվածը պատասխանատու է երիկամների աշխատանքի համար: Ճկույթի մերսումը նորմալացնում է սրտի աշխատանքը և հանում է վախերը: Կապված է Ջրի տարերքի հետ: Այս մատի չակրան Անախատան է (զետեղված է սրտի շրջանում):
Հասկանալով ձեռքերի մատների վրայի կետերի և մարդու օրգանիզմի միջև փոխադարձ կապը՝ մուդրաների ներգործությունը դառնում է հասկանալի:
Ամենատարածված մուդրաները
Մուդրա «գիտելիք»
Հենց այս մուդրան են ավելի հաճախ պատկերացնում, երբ խոսում են մեդիտացիայի մասին: Այս մուդրան օգնում է քնի խանգարման և բարձր ճնշման դեպքում:
Մուդրա «խեցի»
Այս մուդրան օգնում է ազատվել կոկորդի ցավերից և ուժեղացնում է ձայնը:
Մուդրա «կյանք»
Հիշեք, որ ձեռքի մկանները չպետք է լարված լինեն: Այս մուդրան ոչ միայն կկարգավորի էներգետիկ հոսքերը Ձեր մարմնում, այլ նաև Դուք կարող եք դրանով բարելավել Ձեր տեսողությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը