Ազատվեք ցերեկային քնկոտությունից
just-lady կայքն առաջարկում է կոճապղպեղային թեյ, որը լավացնում է արյան շրջանառությունը, պաշտպանում է մրսածությունից, լավացնում է մարսողությունը, ջրիկացնում է արյունը:
Այս թեյն օգտակար է նաև աթերոսկլերոզի դեպքում և բուժում է հազը:
Լավացնում է նյութափոխանակությունը, ամրացնում է իմունիտետը: Թեյը նաև դուրս է բերում շլակներն ու տոքսինները:
Այն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, սակայն կարևորն այն է, որ թեյն ազատում է մշտական քնկոտությունից և անհիմն անհանգստությունից:
Բաղադրություն
- Թարմ կոճապղպեղ
- 2 ձողիկ հիլ
- Մեկ պտղունց դարչին
- Մեկ թեյի գդալ կանաչ թեյ
- 3 թ/գ մեղր
- Մեխակ
- Կես կիտրոն
Կես լիտր ջուրը հասցրեք եռման ջերմաստիճանի և ավելացրեք բոլոր բաղադրիչները՝ բացի մեղրից: Եփեք խառնուրդը 3-4 րոպե միջին կրակի վրա, ապա թողեք խառնուրդը սառչի: Մեղրն ավելացրեք միայն գոլ թեյին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը