
Չինացի գեղջկուհիները ցուցադրել են նունչակների տիրապետման իրենց հմտությունը

Չինաստանի Ֆունցզյանի նահանգի գյուղերից մեկի բնակչուհիները նկարահանվել են տեսահոլովակում, որտեղ ցուցադրել են նունչակների տիրապետման իրենց հմտությունը: Տեսահոլովակը հրապարակվել Facebook-ի CCTV News հեռուստաալիքում:
Ինչպես նշված է կից մեկնաբանությունում, տեսագրության մեջ հայտնվում է Միս Լեյը (լրիվ անունը չի հայտնվում), որը մարզում է իրենց գյուղի մնացած կանանց: Նա ցուցադրում է մի քանի հնարքներ, օրինակ՝ աչքերը փակ հարվածով գցում է մարզուհիներից մեկի գլխին դրած միրգը:
Նունչակները սառը զենքի տեսակ է՝ երկու գլանաձեւ կարճ մահակների տեսքով՝ ամրացված պողպատե շղթայով: