
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը

Չինաստանում պաշտոնապես բացվել է աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը: Այս մասին հաղորդում է China News Service գործակալությունը:
Կամուրջը տեղակայված է Հունան նահանգի Չժանցզազցե Ազգային պարկում: Կամուրջի երկարությունը կազմում է 430 մետր, լայնությունը 6 մետր: Այն ինչի վրա կառուցվել է կամուրջը, բարձր է գետնից երեք մետրով: Ռեկորդակիր կամուրջը բաղկացած է ապակուց պատրաստված եռաշերտ 99 պանելներից:
«Սինխուա» գործակալության տեղեկություններով՝ կամուրջի կառուցման նպատակով ծախսվել է 3,4 միլիոն դոլար: Նշվում է, որ ներկա դրությամբ սահմանակափակված է կամուրջի վրա մնալու ժամանակահատվածն ու այցելուների թիվը: Միաժամանակ կամուրջի վրա կարող է գտնվել 600 մարդ: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կամուրջը կարող է դիմակայել 800 մարդու ծանրություն: