Բաժիններ՝

Թուրքիա այցելող ՀՀ քաղաքացիների թիվը շարունակում է նվազել

2016 թվականի հունիսին Թուրքիա է այցելել 3205 ՀՀ քաղաքացի։ Նախորդ տարվա հունիսի համեմատ այցելուների թիվը նվազել է 1049-ով կամ 24.6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հաշվետվությունից։

Ընդհանուր առմամբ, 2016-ի առաջին կիսամյակում Թուրքիա է այցելել 15650 ՀՀ քաղաքացի, որը կազմում է նույն ժամանակահատվածում այդ երկիր այցելած զբոսաշրջիկների 0.15%-ը։

Նշենք, որ 2014-ի առաջին կիսամյակում Թուրքիա էին այցելել 27152 ՀՀ քաղաքացիներ, իսկ 2015-ի առաջին կիսամյակում՝ 18524։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս