««Առողջ մարմնում՝ առողջ հոգի» արտահայտությամբ Սերժ Սարգսյանը հակադարձեց Վլադիմիր Պուտինին»

Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման մեջ կային հետաքրքիր դիվանագիտական նոտաներ: Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, որն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսեց Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ նախագահների կողմից հղված մեսիջների մասին:

Նա նկատեց՝ Վ. Պուտինը նշում էր Մաքսային միության շրջանակում Հայաստանի տնտեսական հաջողությունը՝ ասելով, որ 10 տոկոսից ավելի տնտեսական աճ կա. «Եթե ուշադրություն դարձրեցիք, Պուտինն ասաց՝ Մաքսային միությանը միանալուց հետո, նա կանգ առավ տարեթվերի վրա, այսինքն՝ նա գումարել է բոլոր ժամանակներն իրար և ստացել է 10 տոկոս: Դիվանագիտական երանգն այն է, որ ինքը կարծես խոսում էր տնտեսականի մասին, բայց չնշեց, որ դա հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանով: Մենք գիտենք, որ Մաքսային միության շրջանակում Հայաստանը հիմնական գործընկեր, բացի Ռուսաստանից, չունի: Երբ ինքն ասում էր՝ Մաքսային միություն, նա մի քանի հարց ուզեց լուծել. Որ` Մաքսային միությունն օգտակար է, այդ   մեսիջը վերաբերում է նաև Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանի հետ նա հիմա գտնվում է սիրավեպերի մեջ և փորձում է Ադրբեջանին գայթակղել: Երկրորդ՝ նա ուզեց ցույց տալ, որ Մաքսային միությունն իրեն արդարացնող կառույց է»:

Ըստ Գ. Մակարյանի՝ Սերժ Սարգսյանն էլ շատ դիվանագիտական պատասխան տվեց: Նրա դիտարկմամբ՝ սպորտսմենների օրինակը պատահական չէր, որ «Ռուսաստանի ծագումով հայերը կարևոր տեղեր են գրավում»:

«Սերժ Սարգսյանը դրանով ուզեց ասել, որ միշտ խոսվել է այն մասին, որ հայերը Ռուսաստանում աշխատում են, փող են ուղարկում Հայաստան, այսինքն՝ իրենք Ռուսաստանին օգուտ չէին տալիս, դեռ մի բան էլ տրանսֆերտներ էին ուղարկում, «խեղճ» Ռուսաստանը տնտեսապես տուժում էր: Մեսիջը նաև այն է, որ մեր հայ ծագումով սպորտսմենները ձեզ համար պատվաբեր հնարավորություններ առաջացրեցին, բայց ավելի կարևոր մեսիջը վերջում էր, որ ինքն ամփոփեց՝ ասելով՝ «առողջ մարմնում՝ առողջ հոգի»: Ես կարծում եմ՝ ինքը նկատի ուներ Մաքսային միությունը, որովհետև Պուտինն ակնարկում էր Մաքսային միության շրջանակներում տնտեսական զարգացումները, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը նրան ուզեց հակադարձել, որ մենք ակնկալում ենք առողջ Մաքսային միություն, որտեղ առողջ հոգի և մարմին է պետք, որը գոյություն չունի իրականում»,- նշեց Գ. Մակարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս