«Գեոթիմը» անվանափոխվում է «Լիդիան Արմենիայի»
Ամուլսարի ծրագիրը մտնում է նոր փուլ և այս կապակցությամբ ընկերությունը որոշում է կայացրել անվանափոխել «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող «Գեոթիմ» ՓԲԸ-ն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի:
Որոշումը կայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում աշխատող թիմը ընդլայնվելու է՝ դառնալով երկրում խոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի վրա աշխատող մեծ թիմ, որը ներառելու է «Գեոթիմի, «Լիդիան Ինթերնեյշնլի», կապալառուների թիմը: Ամուլսարի ծրագիրը ներկայացնելու համար ընկերությանը անհրաժեշտ էր մեկ անվանում, անվան հետ կապված շփոթմունքներից խուսափելու համար:
Ավելի քան 10 տարի «Լիդիան Ինթերնեյշնլը» ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը համաշխարհային շուկայում, «Լիդիան» անվանումը ձեռք է բերել մեծ ճանաչում: Ընդհանուր անունը հնարավորություն կտա Ամուլսարի ծրագրին ներկայանալու մեկ անվամբ և տարբերանշանով:
«Գեոթիմի» անվանափոխությունը «Լիդիան Արմենիայի որևէ այլ իրավական փոփոխություն չի ենթադրում: Ընկերությունը կշարունակի աշխատել նույն իրավական պայմաններով, ինչպես և գործում էր նախորդ անվանմամբ: «Լիդիան Ամենիա» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ն) գրանցված է Հայաստանում, և ընկերության վրա տարածվում են Հայաստանյան բոլոր օրենքները: