
Հոդացավերի դեմ տնական միջոցներ

Միացյալ Նահանգներում 53 միլիոն չափահաս և 300.000 երեխա տառապում են արթրիտով:
Ռևմատոիդ արթրիտը քրոնիկ բորբոքում է, որը կարող է առաջացնել հոդացավեր, հոգնածություն և այտուցներ: Այս հիվանդությունն առավել հաճախ ազդում է ավելի փոքր հոդերի վրա, օրինակ՝ ձեռքի և ոտքի մատների:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն հանգստացնել այս հիվանդության նախանշանները:
Տաք և սառը կոմպրեսներ
Հոդացավերի դեպքում խարհուրդ է տրվում տաք և սառը կոմպրեսներ անել: Տաքը կնվազեցնի մկանային և հոդային ցավերը, իսկ սառը՝ կհանգստացնի լարվածությունը:
Տաք կոմպրեսը դրեք վնասված հոդերին և պահեք 3 րոպե, կոմպրեսը հանեք և անմիջապես սառը կոմպրես դրեք, թողեք մնա 1 րոպե:
Պրոցեդուրան կատարեք 15-20 րոպե՝ օրական մի քանի անգամ:
Կոճապղպեղ
Կոճապղպեղի յուղը քսեք վնասված հոդերին: Այսպիսով կնվազեցնեք ցավը, բորբոքումներն ու լարվածությունը:
Սխտոր
Սխտորն ունի հզոր հակաբորբոքային հատկություններ և օգնում է հոդացավերի ու այտուցների դեմ պայքարում:
Օրական 2-3 պճեղ սխտոր կերեք դատարկ ստամոքսին: Ցավերը հանգստացնելու համար կարող եք նաև սխտորի յուղով մերսումներ անել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը