Բաժիններ՝

Որքանով է աճել առանձին բանկերի վարկային պորտֆելը

2016 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ՝ ՀՀ 20 առևտրային բանկերի վարկային պորտֆելի ընդհանուր մեծությունը (հաճախորդներին տրված վարկերի ծավալը) կազմել է 2 տրիլիոն 167 մլրդ 48.5 մլն դրամ։ Առաջին եռամսյակի վերջի համեմատ՝ բանկերի վարկային պորտֆելն աճել է 22.8 մլրդ դրամով կամ 1.06%-ով։ Այս մասին են վկայում B4B PRO համակարգի կողմից բանկերի հաշվետվությունների մշակված տվյալները։

20 բանկերից 11-ի վարկային պորտֆելներն աճել են, մյուսներինը նվազել։

Կիսամյակի վերջի դրությամբ ամենամեծ վարկային պորտֆելն ունի Ամերիաբանկը՝ 330 մլրդ 472.6 մլն դրամ։ 2-րդ եռամսյակի ընթացքում բանկի վարկային պորտֆելն աճել է 18 մլրդ 560.9 մլն դրամով կամ 5.95%-ով։

Վարկային պորտֆելի ծավալով երկրորդ տեղում Արդշինբանկն է՝ 310 մլրդ 574.7 մլն դրամ (աճը՝ 8.2 մլրդ դրամ կամ 2.72%)։

Կարդացեք նաև

Առաջին հնգյակում են նաև Հայբիզնեսբանկը (232.34 մլրդ դրամ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (170.2 մլրդ դրամ) և ՎՏԲ-Հայաստան բանկը (168 մլրդ դրամ)։

LOANS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս