Բաժիններ՝

Estee Lauder-ը կանանց առաջարկել է շրթունքները ներկել լաքով

Estee Lauder ֆրանսիական մակնիշը կոսմետիկական նոր միջոցներ է առաջարկել շրթունքների համար:

Շարքում տեղ են գտել Pure Color Envy Hi-Lustre Light Sculpting Lipstick փայլուն շրթներկը եւ շրթունքների համար Pure Color EnvyVinyl լաքը:

Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ այդ միջոցները կարող են խոնավացնել շրթունքները եւ մոդելավորել դրանց ձեւը: Շրթներկերը վաճառքում կհայտնվեն օգոստոսին, իսկ լաքերը՝ սեպտեմբերին:

Estеe Lauder ընկերությունը 1946 թվականին ԱՄՆ-ում հիմնադրվել է Էսթե Լաուդերի եւ նրա ամուսնու՝ Ջոզեֆ Լաուդերի կողմից: Այն մասնագիտանում է կանանց ու տղամարդկանց համար նախատեսված պարֆյումերիայի եւ կոսմետիկայի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությանն են պատկանում M.A.C, Aveda, Darphin եւ այլ բրենդներ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս