«Ավելի շուտ այլմոլորակայինները վայրէջք կկատարեն, քան «Լեսթերը» կպաշտպանի տիտղոսը». Կլաուդիո Ռանիերի
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է նոր մրցաշրջանի սպասումներով: ԱՊԼ-ի առաջին տուրում «աղվեսները» կհանդիպեն «Հալ Սիթիի» հետ, խաղը տեղի կունենա օգոստոսի 13-ին:
«Ինձ շատ հետաքրքրիր է՝ ինչ կկատարվի այս մրցաշրջանում: Մեծ ակումբները պատրաստ են պայքարել տիտղոսի համար, իսկ մենք պատրաստ ենք այն պաշտպանել:
Մեր նպատակը 40 միավորն է, հետո կտեսնենք: Մենք ցանկանում ենք նաև դրական փորձ ստանալ Չեմպիոնների լիգայում:
Կարծում եմ, հիմա մեզ վրա ավելի քիչ ճնշում կլինի, քան առաջ: Ամեն ինչ փոխվել է: Մեր շանսերը 6 հազարը մեկի են:
Ավելի շուտ այլմոլորակայինները վայրէջք կկատարեն Լոնդոնում, քան մենք կհաղթենք տիտղոսը»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը