Օտարերկրացիները համտեսում են հայկական ուտեստները. BuzzFeed-ի տեսանյութը՝ թեժ քննմարկման առարկա
Ամերիկյան BuzzFeed ինտերնետային պորտալը նախօրեին տեսանյութ է հրապարակել՝ հայկական խոհանոցի մասին: 3.5 րոպեանոց հոլովակում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ համտեսում են հայկական ուտեստներն ու խմիչքները (քյուֆթա, թելով պանիր, թան և այլն) և կիսվում իրենց տպավորություններով։
Տեսանյութը 1 օրում YouTube-ում դիտել են ավելի քան 250 հազար մարդ, իսկ ֆեյսբուքում այն ունեցել է 1.1 միլիոնից ավելի դիտում։
Այն հավաքել է մեծ թվով լայքեր և 10800 անգամ տարածվել։
Տեսանյութի տակ հավաքվել են մեծ թվով մեկնաբանություններ։ Դրանցից դատելով՝ այն նյարդայնացրել է ադրբեջանցիներին և թուրքերին։ Նրանք իրենց մեկնաբանություններում պնդում են, որ ներկայացված ուտեստները ոչ թե հայկական են, այլ պատկանում են թուրքական և ադրբեջանական խոհանոցին։
Բացի հայերից՝ նման մեկնաբանություններին արձագանքում են նաև օտարերկրացիները, ում ակնհայտորեն դուր չի գալիս թուրքերի և ադրբեջանցիների ագրեսիվ ու ոչ ադեկվատ պահվածքը։