
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում սպասվում են հիմնային փոփոխություններ

ՈՒԵՖԱ-ն ցանկանում է փոփոխություններ մտցնել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ըստ նոր ձևաչափի՝ Չեմպիոնների լիգայում չեն լինելու որակավորման հանդիպումներ:
4 պետությունների ներկայացուցիչներ կունենան երաշխավորված տեղեր: Այս երկրներն են Անգլիան, Իտալիան, Իսպանիան և Գերմանիան: Այս երկրներից Չեմպիոնների լիգային կմասնակցեն 4-ական ակումբներ:
Ռուսաստանը, Ֆրանսիան, Պորտուգալիան չեմպիոնների պայքարում կունենան 2-ական ներկայացուցիչ, Շվեյցարիան, Բելգիան, Թուրքիան, Հոլանդիան և Ուկրաինան՝ 1-ական:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մյուս 5 ակումբները կորոշվեն փլեյ-օֆֆի միջոցով:
Սա փոփոխությունների նախնական տարբերակն է: Նախատեսվում է այս ձևաչափը կիրառել 2018 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան