Մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը. ի՞նչ հարցեր են քննարկելու հանրապետականները

Քիչ առաջ ՀՀԿ գերասենյակում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկեց Գերագույն մարմնի հերթական նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նիստի ընթացքում քննարկվելու է նաև «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը և զարգացումները:

Նշենք, որ այսօր ՀՀԿ-ականները գրասենայկ էին մտնում շենքի հետնամուտքով՝ խուսափելով լրագրողներից: Գլխավոր մուտքով միայն ժամանեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նույնպես խուսափեց լրագրողների հարցերից:

Տեղեկացնենք նաև, որ այսօր նիստում տեղի ունեցածը լրագրողներին հայտնելու է ոչ թե Էդուարդ Շարմազանովը, այլ Հերմինե Նաղդալյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031