Ֆաբրեգասի հեռացումը չխանգարեց «Չելսիին» պահպանել հաղթական հաշիվը
«Լիվերպուլի» հետ խաղում Մինչմրցաշրջանային «Չեմպիոնների միջազգային Գավաթի» ընկերական մրցաշարի խաղում «Չելսին» Փասադենա քաղաքի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:
Հանդիպման միակ գնդակը 10-րդ րոպեին խփեց «կապույտների» պաշտպան Գարի Կեհիլը:
Երկրորդ խաղակեսի միջնամասում կարմիր քարտ ստացավ և մարզադաշտից հեռացվեց «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, սակայն «Լիվերպուլը» չկարողացավ օգտվել թվային առավելությունից:
Չեմպիոնների միջազգային Գավաթ «Չելսի» – «Լիվերպուլ» – 1:0
Գոլեր. Կեհիլ, 10 (1:0):
Պատրաստեց Անի Գաբուզյանը