Բաժիններ՝

Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հարթակ կդառնա էներգետիկ համագործակցության զարգացման համար. Նատիգ Ալիև

Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը տեղի կունենա Բաքվում, լավ հարթակ կդառնա էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացման խթանման համար: Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին ասվում է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հրապարակած հոդվածում:

Նրա խոսքով` Ադրբեջանը վերածվում է էներգետիկ համագործակցության կենտրոնի:
«Նոր աշխարհակարգի ձևավորման բարդ շրջանում Ադրբեջանը դարձյալ կլինի համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ ընդունելով եռակողմ ձևաչափով նման կարևոր հանդիպում»,- ասվում է հոդվածում:

Նրա խոսքով` հանդիպման անցկացումը տարածաշրջանում կխթանի նոր գործընկերային հարաբերությունների ձևավորմանը:

«Օգոստոսյան հանդիպումը կարող է հարթակ դառնալ, որը կխթանի էներգետիկ համագործակցության զարգացմանը` շնորհիվ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի շահերի կոորդինացման, որոնք տարածաշրջանում վարում են անկախ էներգետիկ քաղաքականություն»,- ասված է հոդվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031