Բաժիններ՝

Պուտինը Ղրիմը ներառել է Հարավային դաշնային օկրուգի կազմում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի դաշնային օկրուգը միացրել է Հարավային դաշնային օկրուգին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Միավորման նպատակը «պետական իշխանության դաշնային մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումն է», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը Հարավային դաշնային օկրուգում լինելու է Վլադիմիր Ուստինովը:

Ղրիմի դաշնային օկրուգը ղեկավարող Օլեգ Բելավենցևը նշանակվել է Պուտինի լիազոր ներկայացուցիչ Հյուսիսկովասյան դաշնային օկրուգում:

Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014թ. մարտին հանրաքվեի արդյունքում:
Դրա լեգիտիմությունը չի ընդունում ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031