Ազատվեք խռմփոցից
Խռմփոցի տհաճ խնդրին առերեսվում են մեր մոլորակի վրա ապրող միլիոնավոր մարդիկ:
Խռմփոցը սովորաբար ի հայտ է գալիս չափից շատ լորձունքի (слизь) առկայության դեպքում: Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք նվազեցնել խռմփոցը, նախ և առաջ՝ պետք է մաքրել կուտակված լորձունքը:
Fithacker կայքն առաջարկում է ժողովրդական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել շնչուղիներում կուտակված լորձունքից՝ այսպիսով նվազեցնելով խռմփոցը:
Բացի առաջարկված բաղադրատոմսից, պետք է հասկանալ, որ շատ կարևոր է թարմ մրգեր և բանջարեղեն օգտագործելը:
Բաղադրություն
- 2 խնձոր
- Քառորդ կիտրոն
- 2 գազար
- 1 կտոր կոճապղպեղ
- Կես բաժակ ջուր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք:
Հյութը խմեք քնելուց մի քանի ժամ առաջ: Բացի այդ, խուսափեք մի քանի մթերքներից և հյութերից, քանի որ դրանք ավելի են վատացնում վիճակը:
- Վերամշակված մթերքներ և հյութեր
- Տապակած ուտելիքներ
- Դժվարամարս ուտելիքներ
- Շատ շոկոլադ
- Շատ ալկոհոլ
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը