«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրն Արծվիկ Մինասյանն է

Այս տարվա մարտին իշխող Հանրապետական կուսակցությունը կոալիցիա կազմեց Հայ Հեղափոխական դաշնակցության հետ: Դաշնակցությունը ստացավ երեք նախարարական, երկու մարզպետական և մի քանի այլ՝ ավելի ցածր պաշտոններ: Կոալիցիայի կազմումը որոշ գործիչների կողմից ներկայացվում էր՝ որպես դարակազմիկ, պատմական իրադարձություն, որը, ըստ դրա մասնակիցների, պետք է մեծ հաջողություններ ապահովեր պետական կառավարման ոլորտում:

Ենթադրաբար, դա պետք է զգային նաև քաղաքացիները, ում կյանքը բարելավելու հիմնավորմամբ դաշնակցականները գնացին այդ քայլին՝ ինչպես իրենք էին խոստովանում՝ վնասելով սեփական վարկանիշը: Ի՞նչ է տվել կոալիցիայի կազմումը Հայաստանին և ՀՀ քաղաքացիներին, արդյոք կոալիցիա կազմելու բարձրագոչ հիմնավորումներն ընդամենն իշխանության հետ գործարքը քողարկելու նպատակ չէի՞ն հետապնդում, ի՞նչ է անելու Դաշնակցությունն ապագայում: Այս հարցերի շուրջ էր Սաթիկ Սեյրանյանի զրույցն ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ, ով կոալիցիոն կառավարությունում ստանձնեց, թերևս, ամենախոցելի՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս